ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 185,44 դրամ ԱՐԾԱԹ - 245,38 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 827,81 դրամ

Ֆրանսիական տնտեսությունը` վատ և ավելի վատ սցենարների երկընտրանքի առաջ

Այն, ինչ կատարվում է Ֆրանսիայում տնտեսական սխալ, կամ առնվազն հանրության համար խիստ անընդունելի քաղաքականության արդյունքում ստեղծված վակուումի պայթյուն է: «Դեղին բաճկոններ» անունն ստացած շարժումը, պարզվում է, ավելի շատ «գույներ» ունի: Այն ուղղված է ոչ միայն վառելիքի թանկացմանը դեմ. սա պարզապես կուլմինացիան էր դժգոհության այն հսկայական ալիքի, որն առաջացել է գործող իշխանությունների կողմից՝ վերջին շրջանում իրականացվող բարեփոխումների պատճառով: Խոսքը, մասնավորապես հարկային, առողջապահական ոլորտներում, աշխատանքի շուկայում հայտարարված փոփոխություններին է վերաբերում, որոնք ենթադրում են, օրինակ, զբաղվածության աճը խթանելու նպատակով նպաստների որոշ հիմնադրամների կրճատում, բիզնեսի սոցիալական պատասխանատվության նվազեցում, աշխատողների երաշխիքների կրճատում և այլն: Փոփոխություններ են կատարվել այսպես կոչված սոլիդար հարկման համակարգում. եթե նախկինում հարկվում էին 800 հազար և ավել եվրոյի գույք կամ թանկարժեք իր ունեցող անձիք, ապա այսօր այդ հարկատեսակը գործում է միայն թանկարժեք անշարժ գույքի նկատմամբ:

Այն որ վառելիքի թանկացումն ուղղակի համբերության վերջին կաթիլն էր, երևաց դրա թանկացումը հետաձգելու մասին իշխանությունների հայտարարության անարդյունավետությունից: Մարդիկ պահանջում են Մակրոնի հրաժարականը, իսկ դա նշանակում է, որ դժգոհ են ոչ թե ինչ-որ կոնկրետ ակտից, այլ՝ վարվող քաղաքականությունից առհասարակ:

Ի՞նչ է անում Մակրոնը: Թանկացման որոշումը երկարաձգելուն զուգահեռ Ֆրանսիայի նախագահը խոստանում է նվազագույն աշխատավարձերի բարձրացում, չհարկվող հավելավճարների ավելացում, հարկային արտոնությունների սահմանում ամսական 2000-ից պակաս եվրո եկամուտ ունեցողների համար: Բնականաբար, այս ամենն՝ ի հաշիվ բյուջեի, իսկ ավելի ճիշտ՝ բյուջետային դեֆիցիտի մեծացման:

Պարզ է ու հասկանալի, որ Մակրոնի՝ հրդեհ հանգցնելուն միտված մոտեցումը կարճաժամկետ դրական արդյունք կունենա՝ իրականում ստեղծելով տնտեսական մեծ փուչիկ. հասարակության դժգոհությունն առաջացրած բարեփոխումները Մակրոնի վարչակազմն ընդունել է ելնելով տնտեսության պահանջներից: Մյուս կողմից, բողոքի ակցիաները դադարեցնելու նպատակով նախատեսվող տնտեսական միջոցառումներով Մակրոնը ֆրանսիայի տնտեսությունը կանգնեցնում է բրյուսելյան պահանջների չկատարման վտանգի առաջ՝ մեծացնելով բյուջետային դեֆիցիտի թույլատրելի 3%-ի շեմը:

Վերը նշված գործողություններն, իհարկե, միառժամանակ վերադարձրել են ֆրանսիական տնտեսության նկատմամբ որոշակի վստահություն, ինչի մասին վկայում է Մակրոնի հայտարարությանը հաջորդած ֆոնդային բորսաներում ֆրանսիական արժեթղթերի առևտրի աճը, սակայն ստեղծված իրավիճակը ևս մեկ ապացույց է առ այն, որ պոպուլիստական աժեքներով երկրի կառավարումը ստեղծում է փակուղային իրավիճակներ: Իշխանության բեռը մշտապես ծանր է, և այդ պարագայում ժողովրդին ականջահաճո հայտարարությունները պետք է հիմնված լինեն խորքային ու ապացուցողական հաշվարկների վրա, հակառակ պարագայում դրանց առաջացրած դրական էներգետիկան կարող է հակադարձ համեմատական ազդեցություն ունենալ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
   
17.01.2019
   
18.01.2019
Հարցում

2019 թվականը բեկումնայի՞ն կլինի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: