ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապրիլյան պատերազմի մասնակից 650 ուսանողի վարձը կզեղչվի ևս 20 տոկոսով. կառավարությունը որոշում կայացրեց

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 13-ի նիստում որոշում կայացրեց 2018-ի բյուջեում վերաբաշխում կատարել և 50 մլն դրամ հատկացնել ԿԳՆ-ին՝ Հայաստանի բուհական անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև 2016-ի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում բանակում մարտական հերթապահություն իրականացրած, մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով, փոխանցում է News.am-ը: 

Հարցը ներկայացրել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այս նախագծով առաջարկվում է 112 ուսանողի, որոնք ունեն 2 և ավելի անչափահաս երեխա, հատկացնել վարձավճարի փոխհատուցում, բացի այդ շուրջ 650 ուսանողի, որոնք մասնակցել են ապրիլյան պատերազմին, իրականացրել  են մարտական հերթապահություն, հատկացնել 20 տոկոս զեղչ:

«Պարզաբանման համար նշեմ, որ բուհերի մեծ մասը 50 տոկոս զեղչ տրամադրում է բոլոր այն ուսանողներին, որոնք մասնակցել են ապրիլյան պատերազմին, և 30 տոկոս տրամադրում են այդ օրերին մարտական հերթապահություն իրականացրածներին: Հիմա մենք այս 20 տոկոսն ավելացնում ենք, որ այդ 30 տոկոսն էլ 50 դառնա»,-ասել է Արայիկ Հարությունյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: