ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարիա Զախարովան` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Մինսկի խմբի համանախագահների ու Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությանը, որն արվել էր դեկտեմբերի 5-ին Միլանում կայացած հանդիպման, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի ու Ադրբեջանի նախագահի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում զրույցի արդյունքներով, հայտնում է Panorama.am։

Հարցին, թե ինչպես են կարծում Մոսկվայում, հնարավոր է այսօր արձանագրել ինչ-որ երկխոսություն հակամարտության 2 կողմերի միջև, Զախարովան պատասխանել է․«Իհարկե, կա երկխոսություն։ Այստեղ այս թեմայով կարիք չկա ինչ-որ պաշտոնական հայտարարության, քանի որ ակնհայտ են նշված փաստաթղթերի ընդունումն ու տեղի ունեցած շփումները»։

Զախարովայի խոսքերով, ՌԴ-ն, ելնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լինելու իր դերից, «ակտիվորեն կնպաստի դրական դինամիկային, որն ուղղված է գլխավոր նպատակին»։

Իսկ ինչ վերաբերում է 5 կողմերի հայտարարությանը՝ «ընդունել կոնկրետ միջոցներ՝ ուղղված բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն», Զախարովան ասել է․«Սա, հավանաբար, կոնկրետ քայլերի մի ամբողջ համակարգ է, դրանք պետք է մշակվեն։ Դրանով պետք է զբաղվեն և կողմերը, և համանախագահների օգնությամբ։ Ես կարող եմ հստակեցնել, գոյություն ունի՞ կոնկրետության թվարկում, թե պարզապես պետք է սկսել դրա մշակումը»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: