ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել տոնական օրերին. ՀՀ ոստիկանությունը հակադարձել է

lragir.am

ՀՀ ոստիկանությունից արձագանքել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարությանը, ըստ որի զգուշության կոչ է արվել տոնական օրերին մեր երկիր այցելող ԱՄՆ քաղաքացիներին, հայտնում է News.am-ը: 

«Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակն անհանգստության տեղիք չի տալիս, անվտանգ է ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար և գտնվում է ոստիկանության մշտական վերահսկողության ներքո:

Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ անվտանգ են գնահատել Հայաստանն ու մայրաքաղաք Երևանը, և ոստիկանությունն ու մյուս իրավապահ մարմիններն ունեն բոլոր հնարավորություններն ու միջոցները և անում են ամեն ինչ` այդ գնահատականը հաստատելու ու հասարակական անվտանգության լիարժեք պահպանման համար, իսկ հատկապես տոնական օրերին ոստիկանությունը պարտադիր անցնում է ուժեղացված ծառայության»,-ասված է պարզաբանման մեջ:

Նշենք, որ ավելի վաղ Երևանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել ամանորյա տոների ժամանակ այդ ընթացքում հանցագործությունների թվի «ավանդական ավելացման պատճառով»:

Հաղորդագրությունում նշվում է, որ տոների ընթացքում մեծ թվով կողոպուտներ, բնակարանային գողություններ են տեղի ունենում:

«Տոների ժամանակ նաև անդրազգային ահաբեկչական կազմակերպությունների և առանձին անձանց կողմից մշտական սպառնալիք կա, որոնք ամբողջ Եվրոպայում ծայրահեղական գաղափարախոսությամբ են ոգեշնչված:

Ծայրահեղականները շարունակում են զբոսաշրջային վայրերում կենտրոնանալ, ինչպիսիք են՝ առևտրային կենտրոնները, օդանավակայանները, ակումբները, ռեստորանները, պաշտամունքի վայրերը, տրանսպորտային հանգույցները և այլ խոցելի վայրերը, որոնք հաճախ են Արևմուտքի բնակիչներն այցելում», - նշվում է հայտարարությունում:

 

 

 

 

 

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: