ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Արսենալ» - «Ղարաբաղ». Արցախի դրոշով և շապիկին Մոնթեի պատկերով երկրպագուն ներխուժել է խաղադաշտ (ֆոտո)

Gettyimages.com

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի «Արսենալ» - «Ղարաբաղ» հանդիպման ժամանակ Արցախի դրոշով և շապիկին Մոնթե Մելքոնյան պատկերով երկրպագուն ներխուժել է «Էմիրեյթս» ստադիոնի խաղադաշտ: Անվտանգության աշխատակիցները նրան ամիջապես հեռացրել են խաղադաշտից, հայտնում է News.am:

Հիշեցնենք, որ ադրբեջանական թիմը Լոնդոնում պարտվել է 0:1 հաշվով: «Արսենալի» միակ գոլը խփել է ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» պահեստայինների թվում էր և չմասնակցեց խաղին:

«Արսենալը» խմբում գրավեց առաջին տեղը և պայքարը կշարունակի 1/16 եզրափակիչում: «Ղարաբաղը» չի հաղթահարել խմբային փուլի արգելքը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: