ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե վերադարձնեմ, նրանք կօկուպացնեն Ղարաբաղը. Լուկաշենկոն հայտնել է, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի և Բելառուսի մասնակցության վերաբերյալ ավելի վաղ բարձրաձայնված առաջարկների մասին, հաղորդում է «Բելտա»-ն:

Նա նշել է, որ այդ հարցը քննարկվել է Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ժամանակ, երբ դեռ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն է եղել: Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին միասին լուծել այդ հարցը՝ գնալով փոխզիջումների: Միևնույն ժամանակ Բելառուսն ու Ռուսաստանը կոնսոլիդացված դիրքորոշում են որդեգրել՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում ռազմական ստորաբաժանում մտցնել՝ ապահովելու համար որոշակի երաշխիքներ:

«Հետո արդեն անկեղծ ասացի՝ լսիր, ինչպես իրենք են ասում, օկուպացրել են 7 շրջաններ: Եվ մենք Պուտինի հետ կոնսոլիդացված դիրքորոշում որդեգրեցինք (դա եղել է Երևանում, ՀԱՊԿ հանդիպմանը), ասելով՝ Սերժ, տուր այդ 5 շրջանները: Որն է դրանք չվերադարձնելու պատճառը, երբ դրանք դատարկվում են: Ինքն ասաց՝ եթե ես վերադարձնեմ, նրանք ճանապարհը կփակեն, կօկուպացնեն Ղարաբաղը և այլն: Եվ մենք՝ Պուտինի հետ, հստակ խոստացանք, որ մենք զորքեր կմտցնենք և դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ է ասվել): Նա ասաց. «Ո´չ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»,-ասել է Բելառուսի նախագահը՝ նշելով, որ ինքը դրանից զարմացել է:

«Ինչո՞ւ չեն ուզում: Դատարկ են այդ 5 շրջանները: Դա առաջին քայլն է: Եվ այդ դեպքում և´ Ադրբեջանը, և´ Հայաստանը կլինեին ՀԱՊԿ-ում, և ԵՏՄ-ում: Դա եղել է այն պայմանը, որի դեպքում Ադրբեջանը կարող է անդամակցել կազմակերպությանը: Ինչո՞ւ հրաժարվեցիք: Լավ, Բելառուսը թողնենք, Ռուսաստանն էր որպես երաշխավոր հանդես գալիս, որ երբեք այնտեղ պատերազմ չի լինի, եթե ազատվեն այդ շրջանները, որոնք դուք կճանաչեք ադրբեջանական: Խոսքը Ղարաբաղի մասին չէ»,-ասել է Լուկաշենկոն:

Նա ընդգծել է խաղաղ կարգավորման կարեւորությունը, որը նաեւ կարեւոր գործոն է օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:

Նա ընդգծել է խաղաղ կարգավորման կարևորությունը, որը նաև կարևոր գործոն է օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:

Լուկաշենկոն նաև առաջին անգամ պատմել է ևս մեկ չկայացած նախագծի մասին: Համաձայն նրա ՝ խոսքը Ադրբեջանից Վրաստան ապրանքների հոսքուղու մասին է և Բելառուսի նախագահն այս հարցով խոսել է այդ երկու երկրների ղեկավարների հետ: «Նրանք խողովակաշար էին կառուցում, իմ կարծիքով՝ գազի, որը շրջանցում էր Հայաստանը»:

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ այդ ժամանակ ինքը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որպեսզի նա խոսի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի խողովակաշարը անցնի Հայաստանի տարածքով, ինչը շահավետ կլինի երկու կողմերի համար: «Ես առաջարկում էի խոսել.պետք է լուծել այդ խնդիրները, ես խողովակն էլ կանցկացնեմ, և կօգնեմ վերականգնել Հայաստանը: Այն ժամանակ նրանք անսահման փող ունեին: Դրանից հետո ես գնացի Սերժ Ազատիչի մոտ և փոխանցեցի այդ ամենը: Նրանք էլի հրաժարվեցին: Բայց ի վերջո ամեն ինչ խաղաղությամբ է ավարտվելու»,-ասել է Բելառուսի նախագահը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: