ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցները Ստամբուլում հայկական գրքեր են փնտրում ու թվայնացում

ՀՀ ազգային գրադարանի աշխատակիցները Ստամբուլի քաղաքային գրադարանում են՝ հայկական գրքեր փնտրելու, գտնելու և թվայնացնելու նպատակով: Այդ գործում մեծապես աջակցում է «Հրանտ Դինք» հիմնադրամը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին պատմել է ՀՀ ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը։

«Եթե եվրոպական գրադարանային հավաքածուները մեզ հասանելի են եղել, ապա Թուրքիայի հավաքածուները պատմականորեն փակ են եղել: Հիմա մենք շատ լավ համագործակցություն ենք սկսել Ստամբուլի քաղաքային գրադարանի հետ: Այդ գործում աջակցում է «Հրանտ Դինք» հիմնադրամը: Հենց այս պահին մեր երկու աշխատակիցները գտնվում են այնտեղ: Մեր աշխատակիցները մեկ ու կես տարի առաջ ևս գնացել և գտել են 100 անուն հայերեն գրքեր, որոնք մեզ նախկինում անհայտ են եղել: Հայաստան բերելու իրավունք չունենք, սակայն դրանք բոլորը նկարել ենք և թվայնացրել: Դրանք 1800-ականների գրքեր են: Մատենագետների համար խիստ կարևոր է, որ լրիվ նոր անուններ հայտնվեցին»,-ասել է Զարգարյանը:

Այդ գրքերի մեծ մասը Պոլսի հայ գրողների գրքեր են։ Կան նաև հայատառ թուրքերեն գրքեր, քաղաքական գրքեր: Ազգային գրադարանը նպատակ ունի նաև գտնել աշխարհում հայերի կողմից տպագրված բոլոր «Աստվածաշունչները», գնել ու բերել Հայաստան, իսկ որն էլ հնարավոր չէ գնել, գոնե թվայնացնել ու թվային պատճենները վերցնել: Ստամբուլի գրադարանում մի այդպիսի անհայտ «Աստվածաշունչ» են գտել և թվայնացրել:

Տնօրենը հույս ունի, որ հիմա ևս նոր գրքեր կգտնեն Ստամբուլի գրադարանում: «Երկու շաբաթով են գնում, ժամանակը կարճ է, որքան աշխատեն, աշխատեն: Նրանց հետ կապի մեջ ենք, արդեն իսկ գտել են արժեքավոր գրքեր»,-նշել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: