ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ԶՈՒ մի մասը կփոխարինի սահմանապահներով

Ադրբեջանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին ԶՈՒ ստորաբաժանումների մի մասը սահմանապահներով փոխարինել:

Ինչպես հայտնում է News.am-ը` հղում կատարելով Contact.az-ին, Ադրբեջանի գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Հայաստանի հետ սահմանին՝ Ղազախի և Աղստևի շրջանում սահմանապահ զորքերը կզբաղեցնեն դիրքերը և ռազմական օբյեկտները: Այս մասին ուրբաթ հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևը՝ ելույթ ունենալով պետական սահմանապահ ծառայության 2018 թվականի ամփոփիչ հաշվետու խորհրդաժողովում:

Այս որոշումը նա բացատրել է սահմանապահ ուժերի բարձր մարտական պատրաստվածությամբ ևհագեցվածությամբ:

«Որոշումը թույլ կտա ուժեղացնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը, նոր պահեստային մասերի ստեղծումը», - ասել է Գուլիևը:

Ղազախից և Աղստևից բացի Հայաստանին հետ սահմանակից են ևս մի շարք շրջաններ՝ Թովուզը, Գետաբեկը, Դաշքեսանը: Այս շրջանների հետ կապված Գուլիևը ոչինչ չի ասել:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: