ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

120 տարի առաջ Սանտա Կլաուսին գրված նամակ է հայտնաբերվել

BBC

Անգլիայում հայտնաբերել են Սանտա Կլաուսին 1898թ. դեկտեմբերի 2-ին գրված նամակ: Այն գրել էր 5-ամյա մի աղջնակ: Ինչպես փոխանցում է BBC News-ը, նամակը հայտանաբերվել է գրքի մեջ, որը բերել են բարեգործական կրպակ: Ներկայում գտածոն հանրային ցուցադրության է ներկայացվել Քենթերբերի քաղաքի խաղալիքների խանութում:

1898թ. դեկտեմբերի 2-ին գրված նամակում Մարջորի անունով աղջիկը խնդրում է Սանտային իրեն Սուրբ Ծնունդին նվիրել խաղալիք բադիկներ և ճուտիկներ, գուլպաներ, ժապավեն և գնդակ իր կատվի համար: Խանութի աշխատակցուհին, ում հայրը գտել էր ծրարը, մտադիր է գտնել Մարջորիի ժառանգներին և ցույց տալ նրանց  նամակը: Նամակից հայտնի է միայն աղջկա անունը և բնակության վայրը: Նրանք փորձել են գտնել այդ հասցեում գտնվող տունը, սակայն այդ վայրում արդեն ուրիշ շենք է եղել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: