ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պարտականությունները

1tv.ge

«Ես, որպես Վրաստանի Նախագահ, երդվում եմ Աստծո ու ժողովրդի առաջ, որ կպաշտպանեմ Վրաստանի Սահմանադրությունը, անկախությունը, երկրի ամբողջականությունն ու անբաժանելիությունը, բարեխղճորեն կկատարեմ Նախագահի պարտականությունները, հոգ կտանեմ իմ երկրի քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության, իմ ժողովրդի ու Հայրենիքի վերածննդի ու հզորության մասին»,- ասել է Զուրաբիշվիլին՝ աջ ձեռքը սահմանադրության վրա դրած, փոխանցում է Նովոստի-Գրուզիի-ն: 

Երդմնակալությունն անցկացվում է 1-ին դարի Թելավի քաղաքի Բատոնիս ցիխե ամրոցում, որը եղել է Իրակլի 2-րդ թագավորի նստավայրը: Արարողությանը ներկա են 1800 հյուրեր, որոնց թվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:  

Ընտրություններում Զուրաբիշվիլիին սատարող իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ներկա չէ արարողությանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Վրաստանում կայացել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որում ձայների 59,56 տոկոսով հաղթել է «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող անկախ թեկնածու, Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: