ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 25 571,72 դրամ ԱՐԾԱԹ - 227,32 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 581,12 դրամ

Հայաստանը բիզնես վարելու Forbes-ի ռեյտինգում 81-րդ տեղում է

Forbes-ը հրապարակել է բիզնես վարելու համար լավագույն երկրների վարկանիշը: Ընդհանուր առմամբ ցուցակում 160 պետություն կա, որոնք առավել գրավիչ են ներդրողների համար: Հայաստանն այդ վարկանիշում 81-րդն է:

Նշվում է, որ ՀՆԱ աճը Հայաստանում կազմել է 7.5%, իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է 3900 ԱՄՆ դոլար, գործազրկության մակարդակը 18.9% է:

Հարևան Վրաստանը ցուցակում ամենալավ դիրքում է տարածաշրջանի երկրներից՝ 44-րդ: Ադրբեջանը 70-րդն է, ՌԴ-ն՝ 55-րդ, Թուրքիան՝ 57-րդ, Ղազախստանը՝ 65-րդ, Ուկրաինան՝ 77-րդ, Բելառուսը՝ 88-րդ:

Առաջին տեղում, անկախ բրեքսիտից, Մեծ Բրիտանիան է, որին հաջորդում է Շվեդիան, իսկ երրորդը Հոնկոնգն է: Լավագույն 5-յակը եզրափակում են Նիդերլանդներն ու Նոր Զելանդիան: ԱՄՆ-ն 17-րդն է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 6 կմ/ժ
12 C°
 
  12° 
04.04.2020
  16° 
05.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: