ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԿԺԴՀ-ում տեղի Է ունեցել երկու Կորեաների երկաթուղիների միավորման խորհրդանշական արարողությունը

ԿԺԴՀ-ի Փանմուն երկաթուղային կայարանում տեղի Է ունեցել Հարավային ու Հյուսիսային Կորեաների ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհների արդիականացման ու վերամիավորման համատեղ նախագծի բացման խորհրդանշական արարողությունը: Ինչպես հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը, արարողությունն սկսվել Է տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտավորապես 10:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 5:00-ին) սահմանամերձ Քեսոն քաղաքի Փանմուն կայարանում, հաղորդում է Armenpress-ը:

Միջոցառմանը մասնակցելու համար ավելի վաղ ԿԺԴՀ-ի երկաթուղային կայարան Էր ժամանել հատուկ գնացքը հարավկորեացի հարյուր մասնակիցներով: Նրանց թվում Էին՝ տրանսպորտի նախարար Կիմ Հեն Մին, միավորման գործերի նախարար Չո Մեն Գյունը, խորհրդարանական ղեկավարներ և այլ պաշտոնատարներ: ԿԺԴՀ-ի պատվիրակությունը ներկայացնում Էին երկրի երկաթուղիների փոխնախարար Կիմ Յուն Հեկը, ինչպես նաև Կորեայի խաղաղ միավորման կոմիտեի նախագահ Ռի Սոն Գվոնը: Բացի այդ, միջոցառմանը մասնակցել են ՄԱԿ-ի, ինչպես նաև Ռուսաստանի, Չինաստանի եւ Մոնղոլիայի ներկայացուցիչները: Ինչպես ընդգծում Է գործակալությունը, արարողությունը գնահատվում Է որպես Հարավային ու Հյուսիսային Կորեաների ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհների արդիականացման ու վերամիավորման համատեղ նախագծի խորհրդանշական գործարկում, այլ ոչ թե աշխատանքների փաստական սկիզբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: