ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ՝ ներս և դուրս. 2018թ. ամփոփում

Kazpravda.kz

Որպես Եվրասիական տնտեսական միության գործունեության՝ անցնող տարվա ամփոփում, ներկայացնենք Միության անդամ երկրների միջև և երրորդ երկրների հետ հարաբերություններում գրացված հիմնական ձեռքբերումներն ու զարգացման միտումները:

ԵԱՏՄ ներսում

ԵԱՏՄ Մաքսային Կոդեքս. Որպես ցանկացած տնտեսական միության հաջողության գրավական՝ ԵԱՏՄ-ում կարևորվում է միասնական Մաքսային Կոդեքսի շուտափույթ ձևավորման ու կիրառման հարցը: 2018թ.-ն այս տեսանկյունից կարելի է համարել ակտիվ տարի: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիալ մարմնի կողմից ընդունված մի շարք որոշումները վկայում են այդ մասին: Չնայած փաստացի գնահատականներին, որ Կոդեքսի լիարժեք կայացման համար դեռ սպասվում են չորս հարյուրից ավելի նորմատիվ իրավական ակտերի ընդունում, գործընթացը շարժման մեջ է: Նշենք, որ ԵԱՏՄ առանձնահատկություններից է անդամ-երկրներից յուրաքանչյուրի կողմից սեփական մաքսային քաղաքականության որդեգրումը, որը, սակայն, պետք է ուղղորդվի Միասնական Կոդեքսի կողմից առաջադրվող հիմնական ռազմավարությամբ:

Թվային միասնական հարթակի ստեղծում. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ տարվա ամփոփիչ հանդիպման ընթացքում առաջ քաշված հարցերից է Միության ներսում վիճակագրությունների թվային վարման մասին որոշումը:

Միասնական արժույթի ստեղծման հարցը. չնայած միության ներսում միասնական արժույթի անցմանը դեմ հանդես եկող երկրի (Ղազախստան) առկայությանը, այն, ինչպես ողջ անցնող տարվա ընթացքում, այնպես էլ հետագայում կմնա օրակարգային հարց՝ միության անդամ երկրներին առաջարկելով արտասահմանյան արժույթների փոխարժեքների տատանումներից սեփական տնտեսությունները առավելագույնս պաշտպանելու այլընտրանքային միջոց:

Միության անդամ-երկրների կողմից ստեղծված արտադրանքի՝ որպես Միության արտադրություն նշումը (ապրանքային մարկաների ստեղծում): Պետք է նշել, որ Եվրասիական բրեդների ստեղծումը ևս օրակարգային է:

Ողջ տարվա ընթացքւոմ օրակարգում էր միասնական գազի շուկայի ստեղծումը: Չնայած այստեղ առկա մի շարք կնճռոտ հարցերին, այն 2018-ի բուռն քննարկվող հարցերից էր:

Փոխադարձ առևտրում առկա խոչընդոտների վերացմանն ուղղված պարբերական քննարկումների տարբեր ձևաչափերի հանդիպումների ժամանակ:

 

ԵԱՏՄ-ից դուրս

Առանձնացնենք 2018թ-ին տեղ ունեցած առավել կարևոր իրադարձությունները:

ü  ԵԱՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտու ստեղծում:

ü  ԵԱՏՄ-Մերկոսուր համագործակցության հուշագիր:

ü  ԵԱՏՄ –Չինաստան մաքսային ինֆորմացիոն համագործակցությունը միջպետական հարաբերություններում

ü  ԵԱՏՄ-Չիլի առևտրային փոխգործակցության աճ

ü  ԵԱՏՄ-ԵՄ համագործակցության հեռանկարներ. Հանդիպում Վիեննայում:

ü  ԵԱՏՄ-Առողջապահության համաշխարհային կազմակերպություն համագործակցության հուշագիր կենդանիների պահպանության ոլորտում

ü  ԵԱՏՄ-Պորտուգալիա, ԵԱՏՄ-Ֆիլիպիններ հարաբերությունների զարգացման հեռանկարներ

 

ԵԱՏՄ առևտրաշրջանառության վիճակագրություն

 

ԵԱՏՄ ադնամ –երկրների միջև. 2018թ. հունվար-դեկտեմբեր, ԱՄՆ դոլար

Ժամանակաշրջան

ԵԱՏՄ ընդհանուր

ԱՄՆ դոլար

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, %

Հունվար-դեկտեմբեր

54 711 600 485

127,4

 

 

ԵԱՏՄ-երրորդ երկրներ. 2018թ հունվար-հոտկեմբեր, ԱՄՆ դոլար[1]

Ամիս

2017

2018

2018 –ը  2017-ի նկատմամբ %

Սալդո

Շրջ.

Արտ.

Ներ.

Շրջ.

Արտ.

Ներ.

Շրջ.

Արտ.

Ներ.

2017

2018

Հունվար-հոկտեմբեր

508 056 039 931

308 884 169 407

199 171 870 524

617 159 907 616

400 701 660 160

216 458 247 456

121,5

129,7

108,7

109 712 298 883

184 243 412 704

 

Հայաստանը՝ ԵԱՏՄ-ում

2018թ.-ն, ինչպես երևաց, արտաքին ինտեգրացիոն բավական ակտիվ ժամանակաշրջան էր կառույցի համար, որում բավական մեծ դերակատարություն ունեցավ Հայաստանը: Մասնավորապես, Հայաստանն ուղղակի մասնակցություն ուներ ԵԱՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցություններում՝ որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող միակ  երկիր: Այստեղ Հայաստանի հաջող փորձը կայուն հիմք է երրորդ երկրների հետ կապող օղակի դերում ավելի հաճախակի հանդես գալու համար, ինչը բանակցությունների փուլում թույլ կտա առաջ քաշել մեր երկրի տնտեսական շահերին առավել համապատասխանող դրույթներ: Ի դեպ, հենց Իրանի հետ հաջող բանակցությունների հիմքով է Հայաստանը 2019-ին պատրաստվում նմանատիպ գործընթացի մեջ մտնել Եգիպտոսի հետ:

ԵԱՏՄ-երրորդ երկրներ կամրջի դերակատարության մասին է վկայում նաև ԵԱՏՄ-ԵՄ համագործակցության շուրջ ծավալվող խորհրդակցություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը՝ շնորհիվ դեռևս նախորդ իշխանությունների ջանքերով ՀՀ կողմից իրականացվող «և՛, և՛»-ի քաղաքականության:

Եվ ի վերջո, պետք է նշել, որ 2019-ին Հայաստանն է ստանձնում ԵԱՏՄ նախագահությունը, ինչը նշանակում է, որ կառույցի գործունեության օրակարգի նախաձեռնողականությունը ՀՀ ձեռքերում է: Սպասենք արդյունավետ կիրառման:


[1]Աղբյուրը՝http://www.eurasiancommission.org/ru/act/integr_i_makroec/dep_stat/tradestat/tables/intra/Documents/2018/10/I201810_1.pdf#view=fitV

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: