ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գազի գինը սպառողի համար չի թանկանա. Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել (տեսանյութ)

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին երկու հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է ''Новости Армения'':

Այդ մասին նա հայտնեց Facebook-ի իր էջի ուղիղ եթերում:

Նրա խոսքով, այդ զրույցների թեման Հայաստանին մատակարարվող գազի գինն է եղել: «Ըստ էության, եկել ենք լուծման առնվազն առաջիկա, տեսանելի ապագայի համար»: Կա երկու օղակ գազի մատակարարման մեջ` մեկը «Գազպրոմ» ռուսական ընկերությունն է և այդ ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մատակարարվող գազը, և մյուս օղակը «Գազպրոմ Արմենիայից» հայաստանյան սպառողներին գազի մատակարարումը: «Գազպրոմ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունները պետք է վերանայեն գազի գինը, և դրանում որոշակի փոփոխություն, գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու:

«Բայց մեր ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ, սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը հատուկ նշեց, որ որոշեց հայտնել այս մասին` հաշվի առնելով առաջիկա վերլուծությունները մամուլում, որ ոմանք ասելու են. «Ահա, այս լուծման պատճառով պարտք ենք կուտակելու և այ պարտքի հետևանքով կրկին որոշակի ակտիվներ պետք է փոխանցենք Ռուսաստանին: Ուզում եմ ասել, որ այդպիսի կարգավորումների մասին խոսք չի գնում: Առաջին օղակում փոփոխություն տեղի կունենա, երկրորդ օղակում փոփոխություն չի ունենա: Առաջիկա ժամանակհատվածի համար կֆիքսվի այս վիճակը, իսկ հետո անհրաժեշտության դեպքում նորից կանդրադառնանք, քանի որ գազի թեման մեր բանակցությունների սեղանին է լինելու: Ամեն ինչ անում ենք, որ սպառողի համար հավելյալ պրոբլեմներ չստեղծենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա նաև ավելացրեց, որ ուրախ է` այս փուլում այսպիսի լուծման գալու համար, ընդգծելով, որ հեռախոսազրույցում քննարկվել է միայն գազի գինն ու գնագոյացումը, այլ թեմաներ չեն քննարկվել:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: