ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունում բացատրել են, թե ինչի հաշվին կպահպանվի գազի սակագինը բնակչության համար

Հայ սպառողների համար գազի սակագինը կպահպանվի «Գազպրոմ Արմենիա» ընկերության ծախսերի կրճատման և դրա արդյունավետության բարձրացման հաշվին։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին հաղորդեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։

Դեկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանը հաղորդել էր, որ սահմանին ռուսական գազի գինը կփոխվի, սակայն բնակչության համար ներքին սակագներն անփոփոխ կմնան։ Ավելի ուշ «Գազպրոմը» հաղորդեց, որ «Գազպրոմ Արմենիայի» դուստր ձեռնարկությունը «կապույտ վառելիքը» կգնի 1000 խմ համար 165 դոլարով նախկին 150 դոլարի փոխարեն։

Եղոյանն իր հերթին հաստատեց Փաշինյանի խոսքերն այն մասին, որ բնակչության համար սակագինն անփոփոխ կմնա։ Նրա խոսքով՝ սահմանին գների բարձրացումը չի անդրադառնա երկրի բյուջեի և քաղաքացիների գրպանների վրա։

«15 դոլար տարբերությունը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիայի» ծախսերը կրճատելու և ընկերության արդյունավետությունը բարձրացնելու հաշվին։ Սուբսիդավորման հարցը չի քննարկվել և չի քննարկվում», - նշեց նա։

Նշենք նաև, որ առայժմ պարզ չէ, թե մինչև երբ կպահպանվի սահմանին գազի այս գինը։ Փաշինյանը դեկտեմբերի 31-ին խոսել է «տեսանելի ապագայի» մասին։ Եղոյանի խոսքով՝ 2019թ-ը մտնում է «տեսանելի ապագայի» մեջ։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: