ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը հարմար վայր է փնտրում Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպման համար

Reuters © Jonathan Ernst

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2018 թվականի վերջից հարմար վայր է փնտրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ Թրամփի հանդիպման համար, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղվելով իր աղբյուրներին:

Հաղորդվում է, որ Թրամփի վարչակազմը մի քանի թիմ է ուղարկել տարբեր վայրեր՝ դրանք ուսումնասիրելու և հասկանալու համար՝ արդյոք համապատասխանում են երկու երկրների առաջնորդների հանդիպման համար: Հեռուստաալիքը նշում է, որ ամերիկացի պաշտոնյաներն այդ վայրերի մասին չեն հայտնել իրենց հյուսիսկորեացի գործընկերներին, ուստի ապագայում հանդիպման հնարավոր վայրերի ցուցակը կարող է ընդլայնվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը նոր նամակ է ստացել Կիմ Չեն Ինից և մտադիր է հանդիպել նրա հետ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: