ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 462,94 դրամ ԱՐԾԱԹ - 234,88 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 335,64 դրամ

Արցախա-ադրբեջանական սահմանին տոնական օրերին իրավիճակը հարաբերական հանգիստ է եղել. Սենոր Հասրաթյան

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տոնական օրերին իրավիճակը հարաբերական հանգիստ է եղել: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, ասել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Կրակոցներ գրեթե չկան: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,– նշել է նա:

Հասրաթյանը հավելել է նաև, որ հակառակորդը նախորդ տարիների  համեմատ սադրանքների չի դիմել: 

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ի մամուլի ծառայությունից մինչ այդ՝ հունվարի 5-ին հայտնել էին, որ դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 8 կմ/ժ
22 C°
 
20°  31° 
28.06.2019
20°  31° 
29.06.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: