ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

mfa.am

Այսօր՝ հունվարի 7-ին կայացավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջից:

Շնորհավորելով գործընկերոջն ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը հաջողություններ մաղթեց Բեյբութ Ատամկուլովին այդ կարևոր առաքելության մեջ: Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներն արձանագրեցին, որ երկու երկրների միջև առկա է արդյունավետ փոխգործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգի առավել ընդլանման ուղղությամբ:

Զրուցակիցները կարևորեցին Ղազախստանի հայ համայնքի դերը՝ որպես երկրի հասարակության անբաժանելի մաս, որը կարևոր դերատակարում ունի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման գործում:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Կարագանդայում ստեղծված իրավիճակին: Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները երկուստեք ընդգծեցին կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանն ազգամիջյան ներբերանգ տալու փորձերի անթույլատրելիությունը: Զրուցակիցները համակարծիք էին, որ ստեղծված իրավիճակն ունի գերզգայուն բնույթ՝ կարևորելով հանրային կարծիքը միտումնավոր շեղելուն և լարվածություն առաջացնելուն ուղղված քայլերի բացառումը: Այդ առնչությամբ կողմերն ընդգծեցին Հայաստանի և Ղազախստանի տարբեր գերատեսչությունների միջև անմիջական կապի պահպանման կարևորությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: