ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում առաջին անգամ հայկական հեռուստաալիք կհեռարձակվի

Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ եթեր կհեռարձակվի հայկական հեռուստաալիք, որը կլինի «Լույս» թերթի համանուն TV-ն: 

«Լույս TV»-ն առաջին ուղիղ եթերը հեռարձակել է հունվարի 6-ին Պոլսի Սբ. Վարդանանց և Գում Գափու թաղամասի Սբ. Մարիամ եկեղեցիներից, երբ Հայ առաքելական Սբ. Եկեղեցին տոնում էր Քրիստոսի ծնունդը:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` «Լույս TV»-ի և «Լույս» լրատվական խորհրդի անդամ Հարություն Քուրալն ասել է.«Ծննդյան տոնի հետ միասին ծնվեց նաև «Լույս TV»-ն»:

Նշվում է, որ հեռուստաալիքը պաշտոնապես սկսելու է հեռարձակվել մեկ ամսվա ընթացքում:

Քուրալն ընդգծել է, որ  այսուհետ հայերեն և թուրքերեն բարձր որակի (HD) հեռարձակումներ են ապահովելու: 

«Սա հորս` 35 տարվա լրագրող Արամ Քուրալի նախագիծն էր: Նրա կարծիքով`  հայկական հեռուստաալիքն անհրաժեշտ է հայ համայնքի համար և մենք այս երազանքը իրագործեցինք»,-նշել է Հարություն Քուրալը:  

«Լույս TV»-ն օրվա ընթացքում 3 անգամ հայերեն և թուրքերեն լուրեր է թողարկելու ժամը 08:00-ին, 12:00-ին և 19:00-ին, որոնց կարելի է հետևել նաև բջջային հեռախոսների և պլանշետների միջոցով:  

«Ընդհանուր լուրերից բացի կլինեն նաև հայ համայնքին հետաքրքրող լուրեր, ինչպես նաև արվեստին, մշակույթին, սպորտին, առողջապահությանը, տնտեսությանն ու քաղաքականությանը վերաբերող հաղորդումներ: Նախատեսվում են ուղիղ միացմամբ բանավեճային ծրագրեր, այդ թվում հայ համայնքի համար կարևոր և տոնական օրերին հատուկ եթերներ»,- տեղեկացրել է Քուրալը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: