ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ են ամերիկացի բարձրաստիճան զինվորականները հրաժարվում Պենտագոնի ղեկավարի պաշտոնից

By Associated Press

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժվարին իրավիճակում է հայտնվել Պենտագոնի նոր ղեկավար նշանակելու գործում:

Ըստ Politico-ի` առնվազն երկու հոգի (նախկին հանրապետական սենատոր Ջոն Քայլը և թոշակառու գեներալ Ջեք Քինն) արդեն մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` պաշտպանության նախարարի պաշտոնում Ջեյմս Մեթիսին փոխարինելու առաջարկը: Սակայն որոնք են նախագահին մերժելու պատճառները աղբյուրը չի հստակեցնում: Նշենք, որ  և´ Քայլը, և´ Քինը հրաժարվել են հանդես գալ մեկնաբանությամբ: Սակայն տարաձայնությունները կապված են հիմնականում Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հանգմանքի հետ:  

Նշենք, որ Պենտագոնի նախկին ղեկավար Ջեյմս Մեթիսը հրաժարական է տվել Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին Թրամփի հայտարարությունից անմիջապես հետո:

«Դուք իրավունք ունեք աշխատելու այնպիսի պաշտպանության նախարարի հետ, որի հայացքներն ավելի համահունչ կլինեն ձեր հայացքներին»,- նշել է Մեթիսը Թրամփին հասցեագրված նամակում:

Բացի այդ, Մեթիսը մատնանշելով Չինաստանն ու ՌԴ-ն, նշել էր, որ «ԱՄՆ-ն առավել վճռական պետք է լինի այն երկրների հետ հարաբերություններում, որոնց ռազմավարական շահերը գնալով ավելի են հակասում երկրի շահերին»:

Նշենք, որ Մեթիսի կարծիքին է նաև Պենտագոնի ղեկավարի պաշտոնը մերժած թոշակառու գեներալ Ջեք Քինին: Վերջինս ավելի վաղ Սիրիայից զորքերի դուրսբերման Թրամփի որոշումից հետո սոցիալական ցանցերում գրել էր, որ ինքն այդ քայլը համարում է ռազմավարական սխալ:

Նա վստահություն է հայտնել, որ «այն բանից հետո, երբ նախագահ Ջորջ Բուշը հաղթանակ տարավ Իրաքում, Օբաման խաղաղությունը կորցրեց ամերիկյան զորքերը այնտեղից դուրս բերելով, որի արդյունքում էլ «Իսլամական պետությունն» ի հայտ եկավ»:  

Սակայն նշենք, որ Թրամփի խոսքով` «ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից արագընթաց տեմպերով չի իրականացվի»:

«Ես երբեք չեմ ասել, որ մենք այդ քայլն արագորեն ենք կատարելու: Մենք այժմ ոչնչացնում ենք «Իսլամական պետությանը», - ասել է Թրամփը:

Ավելին, Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքով` «ԱՄՆ-ն նախ պետք է Թուրքիայից քրդերի անվտանգության հստակ երաշխիքներ ստանա, որից հետո էլ դուրս կբերի զորքերը»:

Բացի այդ, նշենք նաև, որ տարաձայնություններ կան նաև Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերման հետ կապված: 

CNN հեռուտաալիքի հաղորդմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին կարգադրել է Աֆղանստանից մոտ 7 հազար ամերիկացի զինվորականների դուրսբերման  նախագիծ մշակել: Խոսքը՝ այդ երկրում գործող ամերիկյան զորակազմի գրեթե կեսի դուրսբերման մասին է: Ներկայում Աֆղանստանում կա ԱՄՆ-ի մոտ 14 հազար զինծառայող:  Թրամփի կարծիքով` «իմաստ չունի այդքան ծախսեր կատարել նմանատիպ կոնֆլիկտների համար»: 

Արդյունքում ստացվում է, որ ԱՄՆ նախագահի որդեգրած ռազմական գիծը պաշտպանություն չի գտնում հեղինակավոր զինվորականների կողմից, ովքեր նույնիսկ հրաժարվում են երկրի ամենաբարձր պաշտոններից մեկը զբաղեցնելուց: Սակայն, ինչպես գիտենք, Թրամփը հաստատակամ է իր որոշումներում, և քիչ հավանական է, որ բացառություն կանի և կհրաժարվի իր այս որոշումից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: