ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը «հույներին ծովը նետելու» մասին բանաստեղծություն է ասմունքել

Getty Images

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ելույթի ժամանակ հնչեցրած Իզմիրի մասին բանաստեղծության տողերը բուռն քննարկումների տեղիք են տվել Հունաստանում:

Ինչպես հայտնում է Ermeniahber-ը` իշխող կուսակցության կողմից առաջադրված թաղապետի թեկնածուների անունները հայտարարելուց հետո Էրդողանը Իզմիրում մի քանի տող է արտասանել Մուհարեմ Էրթաշի բանաստեղծությունից.

«Ստոր հույնը իր  ուզածին չի հասնի, ասեն էլ մի գնա, մեկ է գնալու եմ Իզմիր, հույներին ծովն եմ նետելու...»:

Հույներին ծովը նետելու մասին բանաստեղծությունը հպարտությամբ արտասանած Էրդողանի պահվածքը բարկացրել է հույներին: Նրանք դա որակել են իրենց հասցեին ուղղված «տգեղ սպառնալիք»:

Ըստ հունական մամուլի՝ Էրդողանը դրանով ցույց է տվել իր իրական նպատակները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: