ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է ձմեռային զորակոչը

Արցախի Պաշտպանության բանակի կենտրոնական հավաքակետում հունվարի 9-ին տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն՝ նվիրված 2019 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ-ում ծառայությունն ավարտող ավագ եղբայրներին փոխարինելու եկած առաջին նորակոչիկներին շնորհավորելու և իրենց խորհուրդներն ու մաղթանքները փոխանցելու էին եկել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան հրամկազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ:

Շնորհավորելով օրվա հերոսներին հայրենիքի պաշտպանի` սահմանադրությամբ իրենց վերապահված առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ բանակի հրամանատարությունը կանի հնարավոր ամեն ինչ, նորակոչիկների արագ հարմարման և լիարժեք զինվորականներ դառնալու համար, հանգամանք, որը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու կարևոր նախապայմաններից է:

Միջոցառման ավարտին, բանակի հրամանատարն ու բոլոր ներկաները շփվել են նորակոչիկների հետ, հետաքրքրվել ծառայության առաջին տպավորություններով և առկա խնդիրներով: Կարեն Աբրահամյանը բոլոր զինակոչիկներին անձամբ հանձնել է զինվորական աղոթագրքեր, որից հետո ներկա գտնվել նաև ծառայության հետագա վայրերի ընտրության նպատակով կազմակերպված վիճակահանությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: