ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը մտադիր է Ռուսաստան այցելել

© Sputnik / Sergey Guneev

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան ծրագրվում է մոտ ապագայում, սակայն դրա հստակ ժամկետները դեռ չեն որոշվել: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք բավականին մոտ, եթե ոչ ամենամոտ ժամանակահատվածում ակնկալում և պատրաստում ենք նման այց: Դրա հետ մեկտեղ, մինչ օրս դեռևս որևէ ժամկետ չի սահմանվել»,-ասել է նա:

Ավելի վաղ Anadolu գործակալությունը հաղորդել էր, որ Էրդողանը մտադիր է արդեն հունվարին այցելել ՌԴ: Ըստ աղբյուրի` առաջնորդները կքննարկեն հարցերի լայն շրջանակ, ներառյալ Սիրիայում տիրող իրավիճակը և Մոսկվայից S-400 զենիթային հրթիռային համակարգերի գնման մասին պայմանագիրը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: