ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 184,63 դրամ ԱՐԾԱԹ - 242,72 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 495,32 դրամ

Շվեդիայում և Դանիայում ՀՀ դեսպանատաները կմիավորվեն. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությունը փակվելու է:

«Ինչպես բազմիցս նշել ենք, համապատասխան աշխատանքներ են տարվում դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ այդ թվում նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմալիզացման միջոցով: Այդպիսի օրինակ է, Դանիայում ՀՀ դեսպանության միավորումը Շվեդիայում ՀՀ դեսպանության հետ, որը Ստոկհոլմից ապահովելու է ՀՀ ներկայացվածությունը տվյալ տարածաշրջանում:  Դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով այլ քայլեր ևս նախատեսվելու են, որոնք ընդգրկելու են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրության ընդլայնումը: Այս առումով առավել մանրամասն տեղեկություն կհայտնվի լրացուցիչ»,- այս մասին Արմենպրես-ի հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
   
21.01.2019
   
22.01.2019
Հարցում

2019 թվականը բեկումնայի՞ն կլինի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: