ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արամ Ա-ն նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին. Սփյուռքի համար կարևոր է ունենալ սփյուռքի նախարարություն

Սփյուռքի նախարարության լուծարման մասին լուրը սփյուռքահայության շրջանում դիտվում է որպես Սփյուռքի նկատմամբ ոչ բարենպաստ որոշում: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին նամակ է գրել և հույս հայտնել, որ նոր կառավարության աշխատանքներում առաջնային կլինի Սփյուռքը, հաղորդում է Panorama.am-ը։

«Կարծում եմ, որ նկատի ունենալով սփյուռքի նախարարության գոյության ռազմավարական իմաստը, միաժամանակ, խորհրդանշական իմաստը, երբեմն խորհրդանշական իմաստն ավելի կենսական է, քան ռազմավարականը կամ քաղաքականը։ Սփյուռքի համար կարևոր է ունենալ սփյուռքի նախարարություն»,- Երկիր Մեդիային ասել է  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։

Արամ Ա-ն նշում է, որ սփյուռքի սպասելիքները մեծ են, որ սփյուռքի նախարարությունը կշարունակի գործել ու ընդգծում, որ սփյուռքի դուրս հանելը կառավարության կազմից կարող է բացասական անդրադառնալ սփյուռքի ներսում։

«Մեր մոտեցումը տարբեր պետք է լինի սփյուռքի նկատմամբ, որովհետև եթե շուրջ 3մլն հայություն ունենք Հայաստանի մեջ, մնացած 7-8մլն հայությունն ապրում է սփյուռքի մեջ»,-ասում է Արամ Ա-ն ու ընդգծում, որ անցած տարիներին սփյուռքի նախարարությունը  հսկայական գործ է արել ու պետք է գնահատել այն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: