ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լարսին այլընտրանքային ճանապարհ ունենալու եռակողմ բանակցություններ են ընթանում. Հակոբ Արշակյան

Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ ունենալու հարցը շարունակում է քննարկվել: Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը.
«Քննարկումներ տարվում են, բայց հաշվի առնելով այն սահմանափակումները, որոնք ունենք, և եղանակային սահմանափակումները, այս պահին չեմ ուզում մեկնաբանություն անել, որպեսզի բանակցային գործընթացին վնաս չհասցնեմ, քանի որ դրանք եռակողմ բանակցություններ են, որպես երրորդ կողմ չեմ ուզում այս պահին մեկնաբանություն անել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արշակյանը:

Դիտարկմանը՝ ժամանակին նաև խոսակցություններ են եղել, թե ռուսական կողմում կոռուպցիոն սխեմաներ կան ռուսաստանցի սահմանապահների վերաբերյալ, կաշառք են պահանջում ՀՀ քաղաքացիներից, պետական օղակներն այդ մասին տեղեկություն ունե՞ն, Հակոբ Արշակյանն արձագանքեց, որ այդ մասին ևս չի ցանկանում մեկնաբանություն անել, սակայն ՌԴ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ եղել է բանակցություն այն մասին, որ ՌԴ-ն ունի իր սահմանային անցակետերի արդիականացման ծրագիր: «Լարսը՝ որպես կարևորագույն կետ ՀՀ-ի համար, ևս ընդգրկված է լինելու արդիականացման ծրագրում»,- ասաց Արշակյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: