ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 029,21 դրամ ԱՐԾԱԹ - 241,28 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 492,91 դրամ

7-րդ գումարման ԱԺ պատգամավորներին մանդատներ հանձնեցին

Photolure

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանն ասել էր, որ նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին առաջին անգամ մանդատները կհանձնի ոչ թե ԿԸՀ նախագահը, այլ ընտրողները: Tert.am-ը նշում է, որ յուրաքանչյուր ընտրական տարածքից ընտրվել է երկուական ընտրող և երկուական քաղաքացի, ովքեր առաջին անգամ են մասնակցել ընտրություններին: 

Պատգամավորական մանդատները նորընտիր պատգամավորներին հանձնելու է 28 ընտրող:  Նրանք ընտրվել են պատահականության սկզբունքով՝ համակարգչային վիճակահանությամբ: Մանդատների բաշխումից հետո կազմակերպվելու է հյուրասիրություն:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստանում է պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը ստանալու են Հայաստանի եզդի, ռուս, ասորի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչներ։ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը կայանալու է հունվարի 14-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
   
24.01.2019
   
25.01.2019
Հարցում

2019 թվականը բեկումնայի՞ն կլինի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: