ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Արսենալ» - «Ղարաբաղ» խաղում Արցախի դրոշով դաշտ ներխուժած երկրպագուն ժամանել է Հայաստան

ArmFootball.com

Լոնդոնի «Արսենալի» ու Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղի» միջև Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպման ժամանակ Արցախի դրոշով և շապիկին Մոնթե Մելքոնյանի պատկերով դաշտ ներխուժած երկրպագուն այս օրերին Հայաստանում է, հայտնում է Sport.News.am-ը

Բելգիայում բնակվող Սպարտակ Ադամյանը նախօրեին ներկա էր Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման ամանորյա ամենամյա միջոցառմանը, որի ընթացքում պատմեց իր համարձակ քայլի պատճառների մասին և արժանացավ հատուկ մրցանակի: Սպարտակն էլ իր հերթին նվերներ հանձնեց ՖԱՖ-ի հիմնադիր Սերգեյ Ջանջոյանին: Ներկաները շատ ջերմ ընդունեցին նրան:

Ավելի վաղ ՖԱՖ-ի երկրպագուները Սպարտակին դիմավորել էին «Զվարթնոց» օդանավակայանում: Նա մոտ 20 տարի չէր եղել Հայաստանում:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնի անվտանգության աշխատակիցները հայ երկրպագուին ամիջապես հեռացրել էին խաղադաշտից: «Ղարաբաղի» դեմ խաղում «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթել էր ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի գոլի շնորհիվ, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնաց անգլիական ակումբի պահեստայինների թվում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: