ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը. Արա Բաբլոյան

Ես կարծում եմ, որ ես այս դաշտում արեցի այն, ինչ կարող էի անել, ես կարծում եմ, որ հիմա ավելի լավ է, որ վերադառնամ առողջապահություն, անեմ այն ինչը որ շատ–շատ լավ եմ անում, ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը։  Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրատվամիջոցների ներկայացուցիչների ընդունելության ժամանակ ասել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, հայտնում է News.am-ը: 

«Ես տխուր չեմ, հուզմունքը բնական է։ Ես միշտ հանդես եմ եկել որպես երկրի քաղաքացի, մի մարդ, որը իր 70 տարիների 50 տարին նվիրել է մարդկանց առողջությանը և ծրագրերի զարգացմանը։ Ես հետևելու եմ ոչ թե քաղաքականությանը, այլ զարգացմանը։ Ես վերջին անգամ, երբ Արցախում էի, նշեցի, որ պատրաստ եմ իմ փորձը հաղորդել նորընտիր խորհրդարանին, բայց ամեն դեպքում ես չեմ լինի պետական պաշտոնյա»,- ասել է Բաբլոյանը:

Անդրադառնալով լրագրողների հետ աշխատանքին, նա ասել է. «Ինչպես բոլոր ոլորտներում, լրագրողների մեջ էլ կան լավ և վատ աշխատողներ։ Դրա համար էլ ես գտնում եմ, որ մենք ձեզ հետ միասին ինչ-որ տեղ կոլեգաներ ենք, և երբ որ մարդիկ ունեն հոգեկան խնդիրներ կամ հոգեբանական դժվարություններ, նրանք դիմում են բժիշկներին, որպեսզի ստանան համապատասխան օգնություն։ Լրագրողները կարող են հոգեկան և հոգեբանական հանգստություն առաջացնել կամ ընդհակառակը ալեկոծություն բերել։ Դրա համար ես գտնում եմ, որ չի կարելի ընդհանրացնել։ Դրա համար ես համեմատեցի, որ լրագրողները կոլեգաներ են»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: