ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կհաջովի՞ Թրամփին Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել` արտակարգ դրություն հայտարարելով

Photo by Win McNamee—Getty Images

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է կիրառել օրենսդրական բոլոր հնարավոր միջոցները` Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար: Օրերս Տեխաս նահանգ այցի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ  լիակատար իրավունք ունի երկրում արտակարգ դրություն հայտարարելու համար և «ամենայն հավանականությամբ» հենց այդպես էլ կվարվի, եթե չկարողանա համաձայնության գալ Դեմոկրատական կուսակցության հետ:

«Այս հարցի վերաբերյալ օրենքում ամեն ինչ պարզ է: Նկատի ունեմ, որ իրավունք ունեմ արտակարգ դրություն հայտարարելու: Իրավաբաններն են ինձ այդպիսի առաջարկներ տվել…Ես դա դեռ չեմ արել, բայց կարող եմ անել»,- ասել է Թրամփը:

Նշենք, որ  դեմոկրատները հրաժարվել են 2019թ.-ի բյուջեի օրինագծում ներառել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ 5,7 միլիարդ դոլարի ֆինանսավորման նախագիծը, իսկ ԱՄՆ նախագահն, իր հերթին, հրաժարվել է ստորագրել բյուջեի օրինագիծն առանց այդ նախագծի: Այս ամենի հետևանքով դեկտեմբերի 22-ից ԱՄՆ դաշնային հաստատությունները մասամբ դադարեցրել են իրենց աշխատանքը, որի հետևանքով հազարավոր դաշնային ծառայող հարկադիր պարապուրդի է մատնվել:

Եվ ստեղծված այսպիսի իրավիճակում հատկանշականն այն է, որ կողմերից ոչ մեկ չի պատրաստվում որևէ զիջումների գնալ: Թրամփի խոսքով` ԱՄՆ կառավարությունը չի վերականգնի բնականոն գործունեությունն այնքան ժամանակ, մինչև դեմոկրատ կոնգրեսականները չհաստատեն Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ֆինանսավորումը, իսկ դեմոկրատներն, իրենց հերթին, չեն ցանկանում բյուջեից գումար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար, ինչի պատճառով էլ Թրամփը որոշել է հարցին լուծում տալ արտակարգ դրություն հայտարարելու միջոցով:

ԱՄՆ նախագահը պնդում է, որ նման դեպքում պատ կառուցելու համար Կոնգրեսի թույլտվությունն այլևս անհրաժեշտ չի լինի: Եվ, իրոք, 1976 թ.-ին ընդունված «Ազգային արտակարգ իրավիճակների» ակտի համաձայն` ԱՄՆ նախագահը կարող է բյուջեի գումարը տնօրինել` առանց Կոնգրեսի թույլտվության: Սակայն հարկ է նշել, որ արտակարգ դրությունն այդքան էլ հեշտ գործընթաց չի լինելու:

Ինչպես հայտնում է BBC-ին, նույնիսկ հանրապետականներն են զգուշացնում, որ պետք է խուսափել նման քայլի դիմելուց, քանի որ այս դեպքում պատի կառուցման համար վճարվելու է պաշտպանության նախարարության միջոցներից, և դրա ֆինանսավորման ծավալն ու տարբեր հոդվածներով նախատեսված միջոցների բաշխումը կրկին որոշվելու է Կոնգրեսի կողմից: Բացի այդ, ըստ ԱՄՆ Սահմանադրության, Կոնգրեսն իրավասու է արտակարգ դրությունը չեղարկող բանաձև ընդունել: Ավելին, Սենատի Հանրապետական կուսակցության անդամ Ջոն Թյունի խոսքով` այդ հարցը անխուսափելիորեն կարող է վիճարկվել նաև դատարաններում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: