ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 395,34 դրամ ԱՐԾԱԹ - 226,32 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 459,29 դրամ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանին սադրիչ է անվանել

Riafan.ru

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր արգելելու մասին հայտարարությունը, այն սադրիչ ու հակաադրբեջանական է որակել, գրում է Tert.am-ը:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ դա բացասական ազդեցություն չի ունենա Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա:

«Ադրբեջանը միշտ բաց է ՌԴ քաղաքացիների համար: Միայն 2018թ. ՌԴ 880 000 քաղաքացի այցելել է մեր երկիր»,-ասել է Աբդուլաևան՝ հավելելով, որ նրանց կողմից տվյալ հարցի առնչությամբ որևէ բողոք չի եղել: Աբդուլաևայի խոսքով՝ այցելածների թվում եղել են նաև հայեր, և «նրանք որևէ խնդրի չեն առնչվել»:

Խոսնակը նշել է, որ Զախարովան առաջին անգամը չէ, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների ոգուն հակասող հայտարարությամբ է հանդես գալիս:

Անդրադառնալով Զախարովայի ելույթի այն հատվածին, որում նա հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը խոստացել է շտկել իրավիճակը, Աբդուլաևան ասել է. «Մենք վճռականորեն հերքում ենք դա: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հիմնված են իրավահավասարության վրա, մինչդեռ «կշտկեն իրավիճակը» արտահայտությունը հակասում է իրավահավասար երկկողմ հարաբերությունների էությանը»,-նշել է խոսնակը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 47%
Քամի՝ 9 կմ/ժ
22 C°
 
21°  31° 
18.06.2019
19°  30° 
19.06.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: