ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 462,94 դրամ ԱՐԾԱԹ - 234,88 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 335,64 դրամ

ԱՄՆ կառավարության «շաթդաունը» ռեկորդ է սահմանել

ԱՄՆ դաշնային հաստատությունների աշխատանքի ժամանակավոր դադարեցումը, կամ «շաթդաունը» երկարատևության ռեկորդ է սահմանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Պատճառը բյուջեի բացակայությունն է։ 

Բյուջետային ճգնաժամից տառապում են հարյուր հազարավոր պետծառայողներ, սակայն Սպիտակ տունն ու Կոնգրեսը պատրաստվում են երկարատև դիմակայության շարունակմանը:

Մինչ այս, ամենաերկարատև «շաթդաունը» տեղի է ունեցել 1995-ի դեկտեմբերից 1996-ի հունվարն ընկած ժամանակահատվածում և տևել 21 օր: Ներկայիս «շաթդաունը», որը սկսվել է 2018 թվականի դեկտեմբերի 22-ից, շարունակվում է արդեն 22 օր:

Միացյալ Նահանգների դաշնային հաստատությունների մի մասը մասամբ դադարեցրել է աշխատանքը՝ բյուջեի օրինագծի չընդունման պատճառով, որի շուրջ Թրամփի ու դեմոկրատների միջև լուրջ դիմակայություն է սկսվել: Հայտնի է, որ նախագահը 5,7 մլրդ դոլար է պահանջում Կոնգրեսից Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար, սակայն դեմոկրատները դեմ են:


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 8 կմ/ժ
22 C°
 
20°  31° 
28.06.2019
20°  31° 
29.06.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: