ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 395,34 դրամ ԱՐԾԱԹ - 226,32 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 459,29 դրամ

Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է միջազգային կինոարտադրողների նկատմամբ Ադրբեջանի հետապնդումները

Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է միջազգային կինոարտադրողների նկատմամբ Ադրբեջանի հետապնդումները՝ Արցախում ֆիլմ նկարելու համար: Այդ մասին պաշտոնական  հայտարարություն է տարածվել։

 «Ադրբեջանը վերջին օրերին սկսել է թիրախավորել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի կողմից նկարահանվող «Դրախտի դարպասը» ֆիլմի միջազգային գործընկերներին՝ հրապարակային և փակ ճնշում գործադրելով նրանց վրա, որպեսզի զերծ մնան ֆիլմի նկարահանումներին մասնակցելուց և Արցախ այցելելուց:

Մասնավորապես, որոշակի ճնշումներ են արձանագրվել լիտվացի կինոարտադրող Կեստուտիս Դրազդաուսկասի հանդեպ՝ ոտնահարելով նրա տեղաշարժի ազատությունը, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և մի շարք այլ իրավունքներ:

Ադրբեջանն այդ քայլերով հերթական անգամ նպատակ ունի շարունակել Արցախի միջազգային մեկուսացման քաղաքականությունը՝ հնարավորինս սահմանափակելով արցախցիների անօտարելի բազմաթիվ իրավունքների, այդ թվում՝ մշակութային իրավունքների իրացումը:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է ադրբեջանական կողմի հայատյաց քաղաքականությունը, որը դրսևորվում է նաև հայության հետ համագործակցող օտարերկրացիների հանդեպ: Այդպիսի քաղաքականությունը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերը և Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները»,- ասված է Արցախի ՄԻՊ հայտարարության մեջ:

Նախօրեին «Դրախտի դարպասը» ֆիլմի թիմը հաղորդագրություն է տարածել, ըստ որի ադրբեջանական համայնքը դեռ հոկտեմբեր ամսվա սկզբից փորձում էր խափանել ֆիլմի արտադրությունը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 47%
Քամի՝ 9 կմ/ժ
22 C°
 
21°  31° 
18.06.2019
19°  30° 
19.06.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: