Lույս է տեսել Հայաստանի մասին պատմող թուրքերեն առաջին ճամփորդական ուղեցույցը
Օրերս Թուրքիայում լույս է տեսել Հայաստանի մասին պատմող առաջին ամենածավալուն թուրքերեն ճամփորդական ուղեցույցը։ «Հայաստանի ուղեցույց» նախագծի ղեկավարն Ալին Օզինյանն է։ Նախագիծը կյանքի է կոչվել «Աջակցություն Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի, Եվրամիության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, հայտնում է Ermenihaber-ը:
«Հայաստանի ուղեցույցն» աչքի է ընկնում հատկապես նրանով, որ այս գրքույկում Հայաստանի տեսարժան վայրերի և դեպի Հայաստան հնարավոր ուղևորությունների մասին մանրամասն տեղեկություններ են ներկայացված հատկապես թուրքիայում բնակվողների համար։ Այն նպատակ ունի հնարավորինս հեշտացնել Թուրքիայից Հայաստան մեկնել ցանկացողների ուղևորությունը։ Գրքույկին կից նախապատրաստվել է նաև հայերեն զրուցարան, որը հնարավորություն կտա հայերեն խոսել ցանկացողներին կամ նրանց, ովքեր թուրքերենից բացի որևէ այլ լեզվով չեն կարող հաղորդակցվել, սովորել որոշ հայերեն արտահայտություններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել Հայաստանում ուղևորության ընթացքում։
«Հայաստանի ուղեցույցը» հասանելի է համացանցում, այն կարելի է նաև անվճար ներբեռնել համակարգիչների և հեռախոսներին՝ PDF ֆորմատով։
«Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ տնտեսական պատժամիջոցի կիրառման հետևանքով հայ-թուրքական սահմանի փակ լինելու և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով Հայաստանում չկա Թուրքիայի դեսպանատուն կամ հյուպատոսարան, ինչի արդունքում այն տպավորությունն է ստեղծվում, թե Թուրքիայի անմիջապես կողքին գտնվող արևելյան հարևանը՝ Հայաստանը, «հեռու և անհասանելի» երկիր է։ Մենք այս աշխատանքով ուզում ենք ասել թուրք զբոսաշրջիկներին, որ վերոնշյալ հանգամանքները Հայաստան այցելելու և գեղեցիկ տպավորություններով Թուրքիա վերադառնալու համար արգելք չեն հանդիսանում», - ասում է Ալին Օզինյանը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 3,6 կմ/ժ