ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լուկաշենկոն սպասում է Նիկոլ Փաշինյանի հրավերքին. Ծառուկյան

PhotoLure

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով նաև իր ընկերն է, սպասում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրավերքին, հայտնում է News.am-ը

Լրագրողների հարցին, թե Գագիկ Ծառուկյանը չի՞ դիմել Լուկաշենկոյին, որ նա Հայաստանի հետ հարաբերություններում կոռեկտ լինի, Ադրբեջանին զենք չվաճառի, որին ԲՀԿ առաջնորդը պատասխանել է. «Լուկաշենկոն շատ կոռեկտ ա, ես, ասենք, իրեն ասել էի, իր վերաբերմունքն ու հարգանքն էլ դուք տեսնում եք, ինքը սպասում ա, որ մեր վարչապետի կողմից հրավերք լինի, ինքը գա, հանդիպի վարչապետի հետ, հանդիպի ձեր հետ և ցանկացած ձեր հուզող հարցին ինքը պատասխանի», - նշել է Ծառուկյանը՝ հորդորելով վարչապետի աշխատակազմից ճշտել՝ եղել է արդյոք հրավեր, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերի սկզբին էր Գագիկ Ծառուկյանը հայտարարել, որ  Լուկաշենկոն սպասում է հրավերի, որ գա Հայաստան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: