ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չավուշօղլուն սպառնացել է Թրամփին

Ria.ru

Թուրքիայի ԱԳ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերջինիս կողմի Тwitter-ում արված հայտարարության համար առ այն, որ ԱՄՆ տնտեսական պատժամիջոներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ, եթե այդ երկիրը սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի նկատմամբ հարձակում կատարի, փոխանցում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:
«Ռազմավարական համագործակության թեմաները սոցիալական ցանցերում չեն քննարկում: ԱՄՆ հետ կապի մեր բոլոր միջոցները բաց են: Երկու օր առաջ մենք զրուցել ենք ԱՄՆ պետքարտուղարի հետ: Մենք տեսնում ենք, որ Թրամփի վրա մեծ ճնշում կա, որպեսզի նա զորքերը չհանի Սիրիայից և նա գտնվում է վատ դրության մեջ: Ամեն դեպքում, նման հարցերը սոցիալական ցանցերով քննարկելը սխալ է»,- ասել է Չավուշօղլուն NTV-ին տված հարազրույցում:
Նա հավելել է, որ Թուրքիան չի վախենում սպառնալիքներից: 
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է գործողություններ սկսել Եփրատից արևելք ընկած հատվածում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: