ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բանակցություններում փորձելու ենք ապահովել Արցախի մասնակցությունը. Մասիս Մայիլյան

Անցած տարին ԱՀ արտաքին գործերի նախարարության համար հագեցած է եղել տարբեր իրադարձություններով և միջոցառումներով, որոնք այս կամ այն կերպ ազդել են մեր գործունեության վրա:

Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ մանրամասնելով, որ 2018 թ.-ին լրացել է Արցախի ազգային ազատագրական պայքարի, Ղարաբաղյան շարժման 30-ամյակը, և այդ առումով մեծ աշխատանքներ են տարվել արտերկրում, հատկապես մշտական ներկայացուցիչների, ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների, Հայ Դատի և տարբեր կազմակերպությունների միջոցով:
«Կազմակերպվել են մի քանի տասնյակ միջոցառումներ Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Սիդնեյում, Մոսկվայում, Բեյրութում և այլուր: Բացի դրանից, 2018 թվականին լրացել է նաև Սումգայիթում տեղի ունեցած հայերի ցեղասպանության 30-րդ տարին, որը ևս նշվել է հայկական տարբեր օջախներում, արտերկրում: Անցած տարի ՀՀ-ում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, և նոր իշխանությունները ունեն նոր մոտեցումներ Արցախի հարցի կարգավորման շուրջ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մոտեցումները համապատասխանում են Արցախի իշխանությունների մոտեցումներին: 2018 թվականին լրացել է նաև ԱՀ ԱԳՆ ստեղծման 25-ամյակը: Կազմակերպվել են խորհրդակցություններ կենտրոնական ապարատի և արտերկրի մեր բոլոր ներկայացուցչությունների հետ: Այդ միջոցառումների շրջանակում դիվանագիտական կազմին ընդունել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպումներ են կազմակերպվել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի, նախկին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հետ: Տարեվերջին ՀՀ-ում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Մենք ևս փորձել ենք օգտագործել այդ իրադարձությունը՝ ունենալով որոշակի մասնակցություն: Երևանում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի մասնակից երկրների էքսպո ցուցադրություն, որտեղ ունեցել ենք տաղավար, և ներկայացրել ենք Արցախում արտադրված ապրանքները: Այդ կերպ ներկայացվել է նաև մեր զբոսաշրջային ներուժը: Մեր մշակութային գործիչները մասնակցել են Երևանում կազմակերպված Ֆրանկոֆոն երկրների համերգին: Այդ օրերին լրագրողների մի խումբ այցելել է Արցախ, և ֆրանսալեզու պարբերականներում հոդվածներ են հրապարակվել Արցախի վերաբերյալ: 2018 թ.-ի համար նախատեսված ծրագրերի մեծ մասը հասցրել ենք իրականացրել»,- ավելացրել է Մ. Մայիլյանը:
Արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ անցած տարում ևս առաջնորդվել են ԱՀ Նախագահի ծրագրով:
«Մեզ համար կարևոր առաջնահերթություններից է հանդիսանում Արցախի միջազգային ճանաչումը և ապակենտրոնացված համագործակցությունը: Այս առումով մայիսի 22-ին Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Արցախի ճանաչման վերաբերյալ: Կարևոր ուղղություններից են նաև Սփյուռքի հետ հարաբերությունները: Այդ տեսանկյունից պետք է նշենք, որ տեղի են ունեցել տարբեր հանդիպումներ: Այս տարվա ընթացքում ակտիվացել է Ռուսաստանի ռեգիոնների հետ համագործակցությունը: Աշխատանք է տարվել նաև Աբխազիայի համայնքը ակտիվացնելու ուղղությամբ: Այնտեղ կազմակերպվող «Համշեն» ամենամյա փառատոնին մեր թիմի մասնակցությունը մեծ ոգևորություն է առաջացրել»,- նշել է Մ. Մայիլյանը:
ԱԳ նախարարի խոսքով՝ 2019 թվականին շարունակելու են հետևողականորեն աշխատել Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրանցված համագործակցության ուղղությամբ, ինչպես նաև զարգացնել արտաքին տնտեսական հարաբերությունները տարբեր կառույցների և ընկերությունների հետ: Շարունակելու են աշխատանքները տեղեկատվական դաշտում, հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում փորձելու են ապահովել Արցախի մասնակցությունը:
Մամուլի ասուլիսին Մասիս Մայիլյանը պատասխանել է լրագրողների կողմից հնչեցված մի շարք հարցերի:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: