ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփն ու Էրդողանը որոշակի համաձայնության են եկել սիրիական Մանբիջի հարցի շուրջ. Reuters

Al Jazeera

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել քրդական զինված ջոկատների վերահսկողության տակ գտնվող սիրիական Մանբիջի խնդրի շուրջ: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը՝ հղում անելով բրիտանական Reuters գործակալությանը:

Հայտնի է, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են Մանբիջի վերաբերյալ «ճանապարհային քարտեզ» մշակելու շուրջ՝ շեշտելով, որ այն կենթադրի նաև Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերումը:

Հիշեցնենք, որ Թրամփն սպառնացել էր Թուրքիային տնտեսական պատժամիջոցներով` Սիրիայի քրդերի դեմ հարձակման դեպքում:

Նշենք, որ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Թրամփի սպառնալիքին ի պատասխան ասել է, որ Թուրքիան պայքարում է ոչ թե քրդերի, այլ ահաբեկիչների դեմ: Իսկ երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ի պատասխան Թրամփի սպառնալիքներին հայտարարել էր, որ Թուրքիան չի վախենում սպառնալիքներից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: