ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե ժողովրդին պետք լինի, ապա մենք կլինենք այս կարգավիճակում. Փաշինյան

Հայաստանի կառավարությունը ՀՀ ժողովրդին չի թալանում. սա այն փոփոխությունն է, որի մասին հասարակությունը  երազել է երկար տարիներ: Այդ մասին այսօր՝ հունվարի  15-ին Facebook սոցիալական ցանցի լայվի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ներկա և նախորդ իշխանությունների միջև տարբերության մասին՝ հստակ արձանագրելով փոփոխությունների եզրերը, հայտնում է News.am-ը: 

«Իշխանությունը ձևավորել է ժողովրդի կողմից: ՀՀ քաղաքացիներն են ձևավորել  իշխանությունը: Իշխանությունը չի փորձելու ժողովրդի ձեռքից վերցնել իշխանությունը ձևավորելու հնարավորությունը: Եղունգներով իշխանությունը չենք պահելու: Եթե ժողովրդին պետք լինի, ապա մենք կլինենք այս կարգավիճակում, եթե ոչ, ապա չենք լինի: Ինձ համար անընդունելի կլինի այն վիճակը, եթե պարզվի, որ իմ վարչապետ լինելն ավելի շատ հարկավոր է ինձ, քան Հայաստանի քաղաքացիներին: Որ պահին այդպես լինի, ուրեմն ես անելիք չունեմ այս կարգավիճակում»,-ասել է նա:

Վարչապետի խոսքով՝ նոր կառավարությունից փորձում են կերտել բացասական կերպար՝ ցույց տալով, թե  ոչինչ չի փոխվել. «Ես թույլ չեմ տալու, որ այդ իմիջը ստեղծվի, ընդ որում, դա անելու եմ ոչ թե լրատվամիջոց խլելով, այլ այս ճանապարհով, այն է՝ քաղաքացիների հետ ուղիղ շփումով»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: