ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2018-ին ՀՀ ԶՈՒ-ում և Արցախի ՊԲ-ում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք

ՀՀ զինված ուժերում և Արցախի ՊԲ-ում 2018թ. ընթացքում արձանագրվել է 63  զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա: Համեմատական վերլուծությունը վկայում է, որ ԶՈՒ-երում մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ նվազել են 13-ով կամ 17 տոկոսով: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:

63 զինծառայողներից 38-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 25-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:

Մասնավորապես՝ Զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝ 7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով,

11-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով,

2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,

3-ը՝ հիվանդությունից,

1-ը՝ ականի պայթյունից,

1-ը՝ սպանության հետևանքով,

3-ը դժբախտ պատահարից,

6-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից,

2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով,

2-ը՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման հետևանքով:

Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 25 մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝

11-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից,

10-ը՝ հիվանդությունից,

4-ը՝ դժբախտ պատահարներից:

Համեմատության համար նշենք, որ 2017թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 76 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 56-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 20-ը՝ վերջինիս հետ չկապված:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: