ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվայում հայերեն խոսող թութակը զարմացրել է թռչնաբաններին

VideoBlocks

Մռայլ, ամպամած եղանակն ազդում է ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների առողջության վրա: Մասնավորապես ամանորյա արձակուրդների ընթացքում Մոսկվայի անասնաբույժները քաղաքում արևոտ օրերի բացակայության պատճառով թութակների արյան մեջ հայտնաբերել են կալցիի պակասություն, ինչի հետևանքով էլ թռչունների մոտ ջղաձգության նոպաներ են գրանցվել:

Ինչպես հայտնում է «Московский Комсомолец»-ը` համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո թռչուններից շատերը սկսել են ակտիվ խոսել` ցույց տալով օտար լեզուների իրենց գիտելիքները:

Թութակներից մեկը վարժ հայերեն խոսելով զարմացրել է թռչնաբաններին: «Ըստ երևույթին՝ այն տանը, որտեղ ապրում է թռչունը, խոսում են այդ լեզվով»,- ասել է Մոսկվայի «Կանաչ թութակ» թռչունների համար նախատեսված հոսպիտալի տնօրեն Վլադիմիր Ռոմանովը:

Նա նաև խորհուրդ է տվել թռչունների տերերին տարվա այս շրջանում առողջական խնդիրներից խուսափելու համար ուլտրամանուշակագույն լամպեր գնել թութակների համար: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: