ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի պետականության ամրապնդումն առանցքային նշանակություն ունեն ՀՅԴ համար. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ուղերձ է հղել Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցներին:
Ուղերձում ասված է.
«Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Ի սրտե ողջունում եմ բոլորիդ կուսակցության այս գերագույն միջոցառման մեկնարկի կապակցությամբ: Մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Արցախում բարձր են գնահատում ձեր՝ տասնյակ երկրներից ժամանած պատվիրակներիդ հայրենանվեր գործունեությունը: 
Դաշնակցությունը մեր հանրապետությունում պարբերաբար կազմակերպում է համագումարներ, խորհրդակցություններ, հավաքներ: Սակայն, Ընդհանուր ժողով՝ որպես կուսակցության ամենակարևոր քաղաքական միջոցառում, Արցախում տեղի է ունենում առաջին անգամ, ինչն ինքնին յուրահատուկ խորհուրդ ունի և վկայում է կուսակցության գաղափարախոսության ու գործունեության մեջ Արցախի դերի ու նշանակության մասին: 
Դժվար է գերագնահատել Հայ Յեղափոխական Դաշնակցության դերակատարությունը մեր ազգային-ազատագրական պայքարի, հայոց անկախ պետականության վերականգնման, պաշտպանության, կայացման ու զորացման, համազգային խնդիրների լուծման գործում: 
Դաշնակցությունն ու նրա տարբեր կառույցները հանդիսանում են նաև մի հզոր կամուրջ, որն ամուր է պահում հայրենիքի և սփյուռքի միջև կապերը՝ լինելով աշխարհասփյուռ հայության ազգային ինքնության պահպանման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակման կարևորագույն ինստիտուտներից: 
Արցախի պետականության ամրապնդումը, արցախյան հիմնախնդրի արդարացի լուծումը, մեր հանրապետության միջազգային ճանաչումն առանցքային նշանակություն ունեն Հայ Յեղափոխական Դաշնակցության համար, ինչը մենք մշտապես զգում և արժևորում ենք: 
Ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը, բնական է, ունեն կարևորագույն նշանակություն ձեր կուսակցության համար, և կուզենայի ցանկանալ, որ դրանց բազմակողմանի ու համապարփակ քննարկումները, համապատասխան որոշումների կայացումը հուսալի հիմք հանդիսանան հաստատված ծրագրերի և ՀՅԴ հետագա գործունեության իրականացման համար: 
Կրկին ողջունում եմ բոլորիդ և մաղթում ակտիվ ու արդյունավետ աշխատանք և ամենայն բարիք»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: