ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովը հույս ունի Ռուսաստան վերադարձնել Ադրբեջանում կալանավորված հայազգի Ուելդանով-Գալստյանին

AFP

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը hույս ունի, որ Ադրբեջանի հետ բանակցությունների արդյունքում կհաջողվի Մարատ Ուելդանով-Գալստյանին Ռուսաստան վերադարձնել:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը` մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանի  քաղաքացիներին վերաբերող հարցերին, որոնք ցանկացած երկրում բարդ իրավիճակում են հայտնվում, այդ թվում ԱՊՀ երկերներում, ՌԴ ԱԳՆ-ն երկկողմ շփումների ժամանակ պարբերաբար անդրադառնում է:

«Այդ թվում կարող եմ հավաստիացնել, որ այդ կոնկրետ թեման հնչել է ադրբեջանցի գործընկերների հետ վերջին բանակցությունների ժամանակ: Հույս ունեմ, որ երկխոսության, իրավական նորմերի վրա հիմնված որոշումների միջոցով, հնարավոր կլինի բոլորին ձեռնտու արդյունքի հասնել: Եվ մենք կկարողանանք այդ քաղաքացուն Ռուսաստան վերադարձնել», - ասել է Լավրովը:

Նշենք, որ Մարատ Ուելդանով-Գալստյանը, ով հայկական ծագումով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, 2016-ին կալանավորվել էր Ադրբեջանում առանձնապես խոշոր չափի «թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, արտադրության, պահպանության և տարածման» մեղադրանքով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: