ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար  Թորբյորն Յագլանդը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում, մասնավորապես, նշված է.  «Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` 2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր հաղթանակի արդյունքներով։

Նոր խորհրդարանի կազմավորմամբ անցած տարի սկսված քաղաքական անցումը հասավ իր ավարտին՝ խաղաղ պայմաններում և սահմանադրական նորմերին համապատասխան։ Դեկտեմբերի 9-ի ընտրությունների իրականացումն ու արդյունքները վկայում են հայ ժողովրդի ձգտումը ժողովրդավարության և բարգավաճման։

 Եվրոպայի խորհուրդը կաշխատի նոր կառավարության հետ այս նպատակներին հասնելու համար։ Ես վստահ եմոր ժողովրդավարական ինստիտուտներին և իրավունքի գերիշխանությանը շարունակական հանձնառությունըոր երկիրը ցույց է տվել վերջին տարիներինկշարունակվի՝ ի բարօրություն Հայաստանի քաղաքացիների։

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարևոր պարտականությունների կատարման գործում»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: