ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի նախագահը հրաժարվել է աշխատավարձից և ապրելու է Ֆրանսիայից ստացվող կենսաթոշակով

kavkazplus.com

Նախորդ տարի Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները դարձան պատմական այդ երկրի համար: հաղթանակ տարավ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչը պատմական իրադարձություն էր Վրաստանի համար։

 Սալոմե Զուրաբիշվիլին դարձավ Վրաստանի առաջին կին, օտար երկրում ծնված ու ուղիղ ընտրություններով ընտրված վերջին նախագահը։ Այժմ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հրաժարվում է նախագահի՝ իր պաշտոնական աշխատավարձից։

Ֆրանսիայում ծնված Զուրաբիշվիլին հայտնել է, որ աշխատավարձի փոխարեն ինքն իր կարիքները կհոգա Ֆրանսիայից ստացվող կենսաթոշակով, գրում է Eurasianet-ը:

«Ես այժմ կենսաթոշակ եմ ստանում Ֆրանսիայից ու այն ինձ լիովին բավարար է»,-ասել է Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլին ծնվել է Ֆրանսիա գաղթած միգրանտների ընտանիքում ու աշխատել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում՝ մինչ իր պատմական հայրենիք վերադառնալը։ Անցյալ տարի նա հրաժարվեց Ֆրանսիայի քաղաքացիությունից, որպեսզի կարողանար դառնալ Վրաստանի նախագահ, սակայն դեռևս իրավունք ունի կենսաթոշակ ստանալ Ֆրանսիայից։

Զուրաբիշվիլին չի նշել ֆրանսիական թոշակի չափը, սակայն տեղական լրատվամիջոցները ենթադրում են, որ այն կազմում է ամսական մոտ 2600 դոլար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: