ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի որոշմամբ ԱՄՆ-ի պատվիրակությունը չի մեկնի Դավոս

Time Magazine

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակվող բյուջետային ճգնաժամի պատճառով չեղարկել Է ամերիկյան պատվիրակության ուղևորությունը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողով (ՀՏՀ): Այդ մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի՝ հունվարի 17-ի հայտարարությանը:

«Քանի որ 800 հազար հիանալի ամերիկացի աշխատողներ աշխատավարձ չեն ստանում, ինչպես նաև իր թիմի աշխատանքը պատշաճ մակարդակով ապահովելու համար, Թրամփը չեղարկեց իր պատվիրակության ուղևորությունը Շվեյցարիա՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողով»,- ասել Է նա: Սկզբնապես ենթադրվում Էր, որ ՀՏՀ-ում ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի Թրամփն ինքը: Սակայն հունվարի 10-ին նա Twitter-ում գրել Է, որ կչեղարկի այդ այցը ամերիկա-մեքսիկական սահմանի նկատմամբ հսկողության խստացման շուրջ Սպիտակ տան և ԱՄՆ-ի Կոնգրեսի վեճերի պատճառով: Ավելի ուշ ամերիկայն վարչակազմի երկու ներկայացուցիչներ հայտարարեցին, որ պատվիրակությունը կգլխավորեն ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը և ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն: Դրա կազմում պետք Է ընդգրկվեին նաև առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը, առևտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Քրիս Լիդելը: Անցած տարվա դեկտեմբերի 22-ից դաշնային կառավարության աշխատանքը մասնակիորեն դադարեցվել Էր բյուջետային միջոցների բացակայության պատճառով: Դա տեղի Է ունեցել այն պատճառով, որ Կոնգրեսում հանրապետականներին ու դեմոկրատներին չի հաջողվել համաձայնեցնել բյուջեի պարամետրերը, որում Թրամփը և նրա կուսակիցները վերջնագրի ձևով ցանկանում են միջոցներ ներառել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատ կառուցելու համար: Դեմոկրատները հայտարարում են, որ հավանություն չեն տա դրա համար դաշնային գանձարանից փող հատկացնելուն: Հանրապետական Թրամփի վարչակազմը պահանջում Է այդ նպատակով հատկացնել 5,7 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: