ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ընտրվեցին Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովի նախագահները

Tert.am

7-րդ գումարման Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովի նախագահների ընտրության արդյունքներն ամփոփվեցին:

 ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց փակ քվեարկության արդյունքները:

 Քվեարկությանը 132 պատգամավորներից մասնակցել էր 129-ը:

 «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Նարեկ Զեյնալյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 112 և  դեմ՝ 16 պատգամավոր, անվավեր էր ճանաչվել 1 քվե: 

Արտաքին հարաբերությունների մշտական  հանձնաժողովի նախագահ ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը՝ 117 կողմ, 12 դեմ ձայների համամասնությամբ:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Մխիթար Հայրապետյանը՝ 116 կողմ, 11 դեմ ձայներով: 2 քվե ճանաչվել է անվավեր:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արման Եղոյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 108 կողմ, դեմ՝ 17 պատգամավոր, 4՝ անվավեր:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ԲՀԿ խմբակցության կողմից առաջադրված Նաիրա Զոհրաբյանը՝ 127 կողմ, դեմ 2 ձայներով:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Անդրանիկ Քոչարյանը՝ 122 կողմ, 4 դեմ ձայներով: 3 քվե ճանաչվել է անվավեր:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վլադիմիր Վարդանյանը՝ 1 անվավեր, 122 կողմ, 6 դեմ ձայներով:

Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ ընտրվեց Միքայել Մելքումյանը՝ 122 կողմ, 6 դեմ ձայներով: Անվավեր է եղել 1 քվե:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վարազդատ Կարապետյանը՝ 127 կողմ, 2 դեմ ձայներով:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Թունյանը՝ 123 կողմ, 6 դեմ ձայներով: 

Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց ԼՀԿ-ի կողմից առաջադրված Մանե Թանդիլյանը՝ 116 կողմ, դեմ՝ 10, 3 քվե ճանաչվել էր անվավեր:

ԱԺ նախագահը շնորհավորեց մշտական հանձնաժողովների նորընտիր նախագահներին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:

Այսպիսով, Ազգային ժողովի 11 մշտական հանձնաժողովներից 8-ը նախագահելու է «Իմ քայլը» խմբակցությունը, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և 1 հանձնաժողով էլ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: