ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվան Բաքվից պարզաբանումներ է ակնկալում ՌԴ հայազգի քաղաքացիների մուտքն Ադրբեջան արգելելու կապակցությամբ

РИА Новости

Մոսկվան Բաքվից պարզաբանումներ է ակնկալում հանրապետության տարածք հայկական արմատներով ռուսաստանցիների մուտքի արգելման յուրաքանչյուր միջադեպի վերաբերյալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, նշված է ՌԴ արտգործնախարարության՝ հունվարի 18-ին տարածված մեկնաբանության մեջ:

«Ծանոթացանք Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության արձագանքին Ռուսաստանի՝ հայկական արմատներով քաղաքացիների մուտքը թույլ չտալու վերաբերյալ մեր հաղորդմանն ի պատասխան: Նշում ենք մեկնաբանության՝ դիվանագիտական պատշաճությունների շրջանակներից դուրս եկող տոնը: Ոչ պակաս տարակուսանք է հարուցում դրա բովանդակությունը, որով Ադրբեջան ժամանող Ռուսաստանի քաղաքացիների խտրականության թեման ներկայացվում է որպես նվազ կարևոր երկկողմ հարաբերությունների դինամիկ վերընթաց զարգացման ֆոնին»,-նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Ինչպես ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում` նման մոտեցումն անընդունելի է:

«Գործին ուղղակի առնչություն չունեցող ընդհանուր դատողությունների փոխարեն կցանկանայինք առարկայական պարզաբանումներ լսել ռուսաստանցիների հետ կապված յուրաքանչյուր միջադեպի վերաբերյալ»,-նշել են գերատեսչությունում:

Դիվանագիտական գերատեսչությունում ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ ռուսաստանցիների մուտքը թույլ չտալու դեպքերի թվում կան այնպիսի աղաղակող դեպքեր, ինչպես 2018 թվականի մայիսին Հայրենական մեծ պատերազմի վետերան, Լենինգրադի բլոկադան վերապրած 81-ամյա բնակչուհու մուտքը մերժելը կամ 2017 թվականի փետրվարին այն կնոջը երկիր չթողնելը, ում չորսամյա որդու հետ ժամեր շարունակ պահել են հատուկ տեղում:

«Դիվանագիտական օղակներով պաշտոնական պարզաբանումներ ենք ակնկալում... Կախված ադրբեջանական կողմի արձագանքի բովանդակությունից՝ կորոշենք մեր հետագա քայլերը»,- նշված է հաղորդագրությունում: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: