ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը՝ «ազատ» համացանցով երկիր. Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է 2018թ.-ի զեկույցը համացանցային ազատության վերաբերյալ: Հայաստանը դասվել է «ազատ» երկրների շարքին:

Անցած տարվա ամփոփիչ տվյալներով՝ Հայաստանը Գամբիայից հետո ամենամեծ առաջընթացը գրանցած երկիրն է, որը նախորդ տարվա 45-ի փոխարեն 27 միավորով «մասամբ ազատից» դարձել է «ազատ»:

Երկրները դասակարգվել են «ազատ», «մասամբ ազատ» և «ոչ ազատ» կատեգորիաներում, և յուրաքանչյուր երկրին տրված է միավոր. որքան ցածր է ընդհանուր միավորը, այնքան բարձր է տվյալ երկրի ազատության ցուցիչը: Միավորների հաշվարկի համար հաշվի են առնվել քաղաքական իրավունքները և քաղաքացիական ազատությունները:

Ինչպես նշվում է զեկույցում՝ Հայաստանի դիրքերի բարելավումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ապրիլին տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» ժամանակ երկրում քաղաքական փոփոխություններ իրականացնելու նպատակով քաղաքացիները հաջողությամբ օգտագործել են սոցցանցերը, համացանցային հարթակներն ու ուղիղ եթերի ծառայությունները: 

Նշենք նաև, որ մինչ 2017-ը, օրինակ՝ 2016-ին, Հայաստանը նույնպես դավում էր «ազատ» երկրների շարքին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: