ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանյան ստարտափ ընկերությունը մի քանի հորիզոնականով գերազանցել է Facebook-ին

Համաշխարհային հեղինակություն ունեցող G2crowd-ը Հայաստանում հիմնադրված Renderforest ստարտափին դասել է 2019 թվականի աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների ցանկում (Best Software Companies 2019 Awards)։  Այս մասին հայտնում է Renderforest ընկերության մարքեթինգային թիմը:

G2crowd-ն աշխարհի առաջատար բիզնես-վերլուծական հարթակներից է, որը ոլորտի ընկերությունների վարկանիշային ցանկեր է կազմում՝ հիմնվելով իրական ժամանակում անկողմնակալ օգտատերերի կողմից տրված օբյեկտիվ գնահատականների վրա։ 

Հայկական Renderforest-ը մի քանի հորիզոնականով գերազանցել է նույնիսկ Facebook-ին, որը համարվում է Սիլիկոնյան Հովտի գիգանտներից մեկը։ Իսկ առաջին հորիզոնականում է Google-ը:  

Հիշեցնենք, որ Renderforest-ը վիդեո անիմացիաների, լոգոների ստեղծման, ինչպես նաև վեբ կայքերի նախագծման ծառայություններ առաջարկող օնլայն «Երեքը մեկում» բրենդավորման հարթակ է։ Հարթակում ինտեգրված արհեստական ինտելեկտը, «հասկանալով» օգտատերերի նախընտրությունները, առաջարկում է լոգոյի տարբերակներ, վիդեո անիմացիաներ և վեբ կայքերի պատրաստի օրինակներ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: